211652_close_icon

Հնդկաստանի վարչապետը հանձնարարել է երկրի ԶՈՒ-ին արձագանքել Պակիստանի գործողություններին

views-count916 դիտում article-date 17:31 11-05-2025
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության:

Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Հրետանին կպատասխանի»,- կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերել աղբյուրը։

Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։

«Եթե նրանք կրակեն, մենք էլ կկրակենք, եթե հարձակվեն, մենք էլ կհարձակվենք,- PTI-ին ասել է աղբյուրը։- Մենք գտնվում ենք նոր իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա»։

Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին չորս օրերի ընթացքում Պակիստանը պարտվել է Հնդկաստանին հակամարտության բոլոր փուլերում։

«Պակիստանի ավիաբազաներին մեր հարվածներից հետո Պակիստանը հասկացավ, որ ինքը այս լիգայում չէ։ Հնդկաստանը հստակ ազդանշան է տվել, ոչ ոք անվտանգ չէ»,- ասել է գործակալության աղբյուրը։

 

Նմանատիպ նյութեր