Իտալիայի վարչապետն առաջարկել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին «հանձնարարել Պուտինին խոսել իրենց անունից» Հնդկաստանի և Պակիստանի առաջնորդների հետ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին որպես խաղաղարար ուղարկել Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ազգային արխիվ փոխանցված գաղտնազերծված փաստաթղթերին։
Բեռլուսկոնին այս առաջարկն արել է 2002 թվականի մայիսին Հռոմում կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ընթրիքի ժամանակ։
«Հանդիպման ժամանակ Իտալիայի վարչապետն առաջարկել է ՆԱՏՕ-ի առաջնորդներին «հանձնարարել Պուտինին խոսել իրենց անունից» Հնդկաստանի և Պակիստանի առաջնորդների հետ Ղազախստանում կայանալիք հանդիպմանը՝ որպես երկու միջուկային տերությունների միջև բախումներ կանխելու միջազգային ջանքերի մի մաս», - ասվում է հոդվածում:
Փաստաթղթերում նշվում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Իտալիայի վարչապետի առաջարկն անվանել է «սարսափելի գաղափար»։