2992 դիտում
13:46 16-07-2022
Շոյգուն հանձնարարել է նոր թափ հաղորդել Ուկրաինայում ընթացող գործողություններին
Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է Ուկրաինայի տարածքում գործող ռուսական զորքերի հրամանատարությանը ակտիվացնել հարձակողական գործողությունները։ Այս մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, հրապարակել կարճ մի տեսանյութ, որտեղ պատկերված է Շոյգուի հանդիպումը ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականների հետ։ Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Արդյո՞ք տեսագրությունը Ուկրաինայի տարածքում է կատարվել՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում՝ տեղեկացնելով միայն, որ Շոյգուն գեներալների հետ հանդիպել է հրամանատարական կետերից մեկում։
«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն լսել է «Հարավ» խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի, «Կենտրոն» խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինի, այլ հրամանատարների՝ ընթացիկ իրավիճակին, հակառակորդի գործողությունների բնույթին վերաբերող զեկույցները, ծանոթացել է Ռուսաստանի Զինված ուժերի կողմից մարտական առաջադրանքների կատարման ընթացքին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցության ընթացքում Շոյգուն, ըստ Ռուսաստանի ՊՆ-ի, հանձնարարել է բոլոր օպերացիոն ուղղություններում նոր թափ հաղորդել զորքերի գործողություններին,- «բացառելով Կիևի վարչակազմի կողմից Դոնբասի և այլ շրջանների խաղաղ բնակիչներին և ենթակառույցներին զանգվածային հրետանային և հրթիռային հարվածների հնարավորությունը»։

Նմանատիպ նյութեր
1507 դիտում
16:50 16-08-2018
Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը
Այս բաժնից
937 դիտում
18:10 03-11-2024
Ֆինլանդիայի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին
652 դիտում
17:29 03-11-2024
Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է. վարչապետ
1255 դիտում
17:03 03-11-2024
Թուրքիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ