Մարմարիկ գետում շարունակվում են 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները. փրկարարներն ու «Ռաֆտինգ ին Արմենիա» և «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» անդամները աշխատում են անգամ գետի վարարման և անձրևի պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ մայիսի 11-ին, Կոտայքի մարզի Մարմարիկ գետի մոտ 20 կմ-անոց երկայնքով շարունակվում են Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներգրավված են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և նույն կենտրոնի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատների հրշեջ-փրկարարները՝ կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։
Երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն Մարմարիկ, այլ նաև հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ։
Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ, այդ թվում՝ «Ռաֆտինգ ին Արմենիա» եւ «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» մեծ թվով անդամներ։ Վերջիններս այսօր նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում, նույնիսկ որոշ անանցանելի հատվածներում «Ռաֆտինգ ին Արմենիա» եւ «Հայաստանի զբոսաշրջային ռաֆտինգի ֆեդերացիայի» անդամները վտանգում են իրենց կյանքը։
Ցավոք, մինչ այս պահը երեխայի հայտնաբերման վերաբերյալ ոչ մի լուր չկա։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 5-ին Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրին և դրան հարակից գյուղերի տարածքով հոսող Մարմարիկ գետում փրկարարները, պարեկները, Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները, ինչպես Մարմարիկ, այնպես էլ հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ առավոտյան ժամը 07:30-ից վերսկսել էին մայիսի 4-ին Մարմարիկ գուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները:
Որոնողական աշխատանքները տեղում ղեկավարում էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանն ու վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանը և Մարմարիկի գյուղապետը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ իրենց գյուղապետերի գլխավորությամբ:
Մոտ մի քանի կմ երկայնքով քաղաքացիները, փրկարարները, պարեկներն ու քրեական ոստիկանները շարունակում էին որոնողական աշխատանքները և ոչ միայն հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակն էր մասնակցում, ով, ի դեպ մի քանի անգամ Մարմարիկ գետի երբեմն ավելի վտանգավոր տեղանքներում էր որոնողական աշխատանքներ կատարել, այնպես էլ Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը:
Ջրասուզակների աշխատանքը բավականին լարված ու վտանգավոր էր, քանի որ գետը որոշ հատվածներում բավականին վարար էր, ու մեծ դժվարություններով էին ջրասուզակները այդ հատվածներում որոնողական աշխատանքներ կատարում:
Այդ պահին էլ որոնողական աշխատանքները շարունակվում էին:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։