211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Տիգրանաշենի ոլորաններում «Jeep Compass»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով և քարերին բախվելով հայտնվել ձորում․ ամուսինները, ովքեր ՌԴ քաղաքացիներ են, տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3427 դիտում article-date 19:07 10-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վեդի» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրան կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Հակոբյանը և Վրեժ Ապերյանը։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը և ուղևորը ամուսիններ են, ՌԴ քաղաքացիներ 24-ամյա Վալեր Ներսիսյանը և 25-ամյա Կիստինա Նեվիդիմովան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր