211652_close_icon

Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այսուհետ Առողջապահության նախարարությունն է

views-count2206 դիտում article-date 22:15 29-04-2025
Ավելի կուռ ու միասնական համակարգ ունենալու, աշխատանքները օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու համար, բուժծառայության հասանելիության ու որակի անընդմեջ բարելավման, ֆինանսական կառավարման , տնտեսական, կադրային, կազմակերպչական օրակարգով, նախարարը հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության քաղաքականության առաջնահերթությունները:
Նախարարի տեղակալներն անդրադարձել են իրենց համակարգման ոլորտի հիմնական ուղղությունները, դրանց կատարման ժամկետները:

Նախարարը հստակ պահանջ է դրել հատկապես ուշադիր լինել ծախսերի եկամուտների համամասնության ուղղությամբ:

Կարևորելով մարզային բժշկական կենտրոնների վերազինման գործընթացն ու ծառայությունների ընդլայնումը` առաջին փուլով մարզային 5 կենտրոն կհամալրվի համակարգչային շերտագրման սարքով (ԿՏ):

Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ նախարարության կադրային ամբողջ ռեսուրսը պատրաստակամ է մարզային բժշկական կենտրոններին տրամադրելու համակողմանի աջակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր