211652_close_icon

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր անդրադարձել է դանակով զինված քաղաքացու կողմից շտապօգնության բուժանձնակազմի վրա հարձակմանը, մինչդեռ տղամարդուն մի քանի անգամ տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն՝ բուժման,սակայն այնտեղ ոչինչ չեն ձեռնարկել

views-count2566 դիտում article-date 22:49 28-04-2025
Այսօր՝ ապրիլի 28-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարություն էր տարածել, որ դանակով զինված քաղաքացին հարձակվել է շտապօգնության բուժանձնակազմի վրա՝ դատապարտելով արարքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն, որ դատապարտելի և քստմնելի է ոչ միայն բժիշկների, այլև հրշեջ-փրկարարների, օպերատիվ ծառայությունների աշխատանքին նման վերաբերմունք ցուցաբերելը, երբ մարդիկ, շատ դեպքերում վտանգելով իրենց կյանքը, մեկնում են դեպքի կամ կանչի վայրեր՝ օգնության ձեռք մեկնելու կարիքավորին,  ապա չպետք է որևէ մեկը բժշկի, հրշեջ-փրկարարի, պարեկային և ոստիկանության ծառայողների աշխատանքին։

Մինչդեռ այսօրվա միջադեպի պատասխանատուներից է նաև հենց առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակի շտապօգնության բուժանձնակազմը ինքնազգացողության վատացման համար կանչով մեկնել է Փարպի գյուղ, որտեղ ճանապարհին նկատել են կանչ տված պացիենտին, ով Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Ա. Ս.-ն է։

Բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, մոտեցել են նրան, քանի որ ճանաչել են ու բազմաթիվ անգամ նրան բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն այս անգամ Ա. Ս.-ն, ըստ Աշտարակի շտապօգնության բժշկուհի Սիրանուշ Ա.-ի հայտնածի, եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյանքներ է հնչեցրել բժշկուհու հասցեին, ապա իր մոտ եղած դանակով փորձել է հարվածել, սակայն շտապօգնության 40-ամյա վարորդ Էդգար Մ.-ի հետ Ա. Ս-ի ձեռքից դանակը վերցրել են, ինչի հետևանքով թե՛ բժշկուհին, թե՛ վարորդը ձեռքի շրջանում ստացել են վնասվածքներ։

Ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա Ս.-ն բազմաթիվ անգամ կեղծ ահազանգեր է տվել 911, շտապօգնություն, և մի քանի անգամ նրան տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գործող հոգեկան առողջության կենտրոն, սակայն չգիտես ինչու, ոչ մի բուժում չկատարելով, հետո համարել են, որ պացիենտը առողջ է ու դուրս են գրել հոգեկան առողջության կենտրոնից՝ պատճառաբանելով, թե ինքը համաձայն չէ մնալ այդտեղ։

Ու հիմա առողջապահության նախարար Ա. Ավանեսյանը ճիշտ կանի ծառայողական քննություն իրականացնի ու պարզի, թե ինչու են նման վարքագիծ ունեցող քաղաքացուն հոգեկան առողջության կենտրոնից դուրս գրել, այլապես այսօրվա միջադեպն էլ չէր լինի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր