211652_close_icon

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

views-count1948 դիտում article-date 20:09 07-05-2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն:

Նախարարը հանդիպում է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ-թմրաբան Գայանե Վարդազարյանին:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալությունն է հայտնել այս տարիներին կատարված աշխատանքի համար, նշել, որ պետք է մնալ զարգացման ուղեծրում և որպես պետական բուժկենտրոն առաջ շարժվել զարգացման նոր տեսլականով:

Նախարարը շրջել է բուժկենտրոնում, եղել նախարարության կողմից թանկարժեք սարքավորումով (գազային քրոմատոգրաֆ մասսելեկտիվ դետեկտոր) վերազինված կլինիկական և կենսաքիմիական լաբորատորիայում:

Նմանատիպ նյութեր