211652_close_icon

Ավտովթար-հրդեհ՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ի վարորդը ոչ սթափ վիճակում Արզնի-Բյուրեղավան ճանապարհին վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. մեքենայում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1768 դիտում article-date 13:02 28-04-2025
Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Աբրահամ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ հավածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ապա ցանկապատի երկաթե սյանը և կողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և դեպքի վայր են ժանանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, ինչի համար 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր