211652_close_icon
views-count35874 դիտում article-date 21:13 14-04-2024

Ավտովթար-հրդեհ՝ Շիրակի մարզում. «Վազ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. վարորդը հայտնել է՝ ինչն է եղել վթարի պատճառը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 9-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Սահակյանը իր վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի - Հայկավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի արդյունքում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Հ. Գրիգորյանի գլխավորությամբ։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Բարեբախտաբար, վթար-հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ պրոֆիլակտիկայի բաժանմունքի ավագ տեսուչ Մխիթարյանի գլխավորությամբ։

Տեղում «Նիվայի» վարորդ Վ. Սահակյանը հայտնել է, որ վթարի պատճառը հանդիսացել է հանդիպակաց երթևեկող՝ Շիրակի մարզի բնակիչ, 37-ամյա Հայկ Ասլանյանի կողմից վարած ավտոփոխադրիչ (էվակուատոր) «Գազ-33021» ավտոմեքենան։

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր