211652_close_icon

Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը

views-count1663 դիտում article-date 11:36 25-04-2025
Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի հովանավորությամբ օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել «Զատիկ» Ֆեսթը:

Միջոցառման ընթացքում 50 նկարիչ նկարել են հավկիթների վրա, որոնք ստեղծագործական աշխատանքի ավարտին ընդունել են տոնական օդապարիկների տեսք՝ խորհրդանշելով վերելք:

Միջոցառման ընթացքում Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի տաղավարներում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ընկերությունների նորարար պրոդուկտներին և լուծումներին: Ֆեսթն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ. Ելույթ են ունեցել սիրված բենդեր՝ ապահովելով ուրախ ու տոնական տրամադրություն:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերաթողարկել է արագ, անվտանգ, ժամանակակից դիզայնով հավելված, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր