211652_close_icon
views-count21597 դիտում article-date 19:19 05-12-2024

Արդյո՞ք ժամանակը չէ, որ Նիկոլ Փաշինյանը մեկ հատ նախազգուշական SMS ուղարկի Երևանի քաղաքապետին ու Էրեբունու թաղապետին, ովքեր անտերության են մատնել Դավիթ Բեկի փողոցում եղած ճանապարհի փլուզման վերացման աշխատանքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը այս տարվա մայիսի 25-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում Գետառի վրա տեղադրված ասֆալտապատ պանելային հատվածը փլուզվել էր, ինչի պատճառով երթևեկությունը դարձել էր միակողմանի։

Հրապարակման օրը դեպքի վայր էին ժամանել Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արսեն Կարոյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։ 

Այդ օրը արդեն տեղում նշված պաշտոնյաները իրար հերթ չտալով ասում էին, թե 2-3 ամսվա ընթացքում խնդիրը կվերանա, աշխատանքներ կկատարվեն և երթևեկությունը կվերականգնվի։ 

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացվում է, որ և՛ Երևանի քաղաքապետարանն ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հերթական անգամ քաղաքացիների «ականջին լափշա են կախել» և ոչ միայն աշխատանքները ավարտին չեն հասցրել, այլև տևական ժամանակ է, ըստ բնակիչների ոչ մի գործողություն չի կատարվում։ Ամբողջ հատվածը մատնված պարապուրդի, մինչ դեռ Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արտահայտվել, ասելով, որ չի հանդուրժի այն պաշտոնյաներին, ովքեր եթե ասում են, որ գործը այսինչ ժամանակ կսկվի և այսինչ ժամանակ կավարտվի ու իրենց խոսքը դրժում են, ապա նրանց նկատմամբ Կառավարությունը հանդուրժող չի լինի ու հիմա ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը՝ հանձինս քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի, անգամ վարչապետին են փորձում մոլորեցնել։ Երևի թե ժամանակն է, որ վարչապետը մեկ նախազգուշական SMS էլ Տ․ Ավինյանին ու Հ․ Բալայանին ուղարկի ու հաստատ, երբ զգան SMS-ի ուժը, իրենք բահ ու քլունգ կվերցնեն ու գործի կանցնեն։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 25-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ գետառի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում էր տեղի ունեցել մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:

Երթևեկությունը ամբողջությամբ նշված հատվածում դարձել էր միակողմանի:

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն էին իրականացրել նույն վաշտի պարեկ Սարգիս Դանիելյանն ու պարեկ Մուշեղ Հովհաննիսյանը:

Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի քաղաքապետարանի կումունալ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արսեն Կարոյանի գլխավորությամբ:  

Դեպքի մասին տեղեկանալով՝ Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձանարարակով ժամանել էին նաև թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները:

Այս պահին արդեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ կոմունալ վարչության պետի գլխավորությամբ նշված հատվածում քաղաքապետարանը տեղադրում էր միջազգային չափանիշներին համապատասխան լուսային հատուկ նախազգուշական ցուցանակներ, ինչը հնարավարություն կտար վարորդներին անգամ 500 մետր հեռավորությունից տեսնել, որ նշված հատվածում պետք է երթևեկութունը դանդաղեցնեին, որպեսզի չհայտնվեն փոսում:

Տ. Ավինյանի կարգադրութամբ՝ մասնագետները գործի էին անցել, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը վերացնեին: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր