211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. հերթական հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում՝ Բաբաջանյան փողոցի կամրջի տակ, ստեղծվել էր արհեստական «լճակ». վարորդներն էլ քաղցր խոսքեր էին ուղղում պատասխանատուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7481 դիտում article-date 12:37 23-04-2025
Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, ովքեր էլ որ անցել էին, հետո իջնում ու գոյացած «լճակի» մեջ ման էին գալիս համարանիշները, քանի որ այն ընկել էր ավտոմեքենաներից:
 
Մոտ 2 ժամից ավելի քաոսային վիճակ էր նշված վայրում, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չբարեհաճեց ժամանել, մինչդեռ վարորդները ամենաքաղցր խոսքերն էին ուղղում այդ կառույցների պատասխանատուներին: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր