211652_close_icon

Եկեք խոստովանեք, որ այդ հողերը ձեր սեփականությունը չեն եղել, մենք էլ կխոստովանենք, որ դուք ծառեր եք ունեցել․ Փաշինյանը՝ սյունեցիներին

views-count3439 դիտում article-date 22:15 11-04-2025
Էդ հողը փաստորեն ձեր սեփականությունը չի եղել, եկեք խոստովանեք, որ չի եղել, մենք էլ խոստովանենք, որ դու ծառեր եք ուենցել, մի լուծում գտնենք։ Այս մասին գյուղի խնդիրների վերաբերյալ իրենց մոտեցած գյուղացիներին ասաց Փաշինյանը, գրում է tert.am-ը։

Բնակիչները բողոքում էին, որ ճանապարհի կառուցման համար իրենց այգիները քանդվել են, և արդյունքում բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ 

«Հիմա խնդիրը էդ այգինե՞րն են։ Ինչի համար են քանդել, ճանապարհի՞։ Եկեք խոստովանեք, որ այդ հողերը ձեր սեփականությունը չեն եղել, մենք էլ կխոստովանենք, որ դուք ծառեր եք ունեցել, մի լուծում գտնենք էդ հարցին»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր