Գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, համոզված եմ՝ կարող եմ փարատել ձեր կասկածները. Փաշինյանը՝ սյունեցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Սյունիք։ Ճանապարհին նա ուղիղ եթերով դիմել է սյունեցիներին՝ հայտարարելով, որ պատրաստ է նայել յուրաքանչյուրի աչքերին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։
Հիշեցնենք, որ Փաշինյանի այցին ընդառաջ սյունեցիները բողոքի ակցիաներ են նախաձեռնել՝ ցանկանալով թույլ չտալ Փաշինյանի մուտքը Սյունիք, քանի որ, նրանց խոսքով, մարզն այլևս ապահով չէ։ Ոստիկանները, սակայն, փակել են մարզի ճանապարհները՝ փորձելով կանխել սյունեցիների ակցիաները։