211652_close_icon

Փաշինյանը և Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Էլկե Բուդենբենդերին

views-count865 դիտում article-date 17:45 31-03-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: Հայտնել են Կառավարությունից:

ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է, քանի որ Գերմանիայի նախագահի առաջին այցն է մեր երկիր: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն ակտիվ և խորացող համագործակցություն։ Այդ առումով, երկրի ղեկավարը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անձնական ջանքերի համար։

Նմանատիպ նյութեր