211652_close_icon

Վաղ առավոտից շարունակվում են բռնшճնշnւմներն իմ թիմի նկատմամբ. Մարտուն Գրիգորյան

views-count2824 դիտում article-date 16:31 30-03-2025
Հարգելի գյումրեցիներ, վաղ առավոտից շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ։ Այս պահի դրությամբ մեր թիմակից ավագանու անդամության թեկնածուների և աջակիցների մեքենաները որտեղից պատահի կանգնեցնում են՝ կամ վարորդով, կամ առանց վարորդի տանում են անհայտ ուղղությամբ։  Այս մասին գրել է «Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

«Քիչ առաջ տեղեկացանք, որ առևանգել են մեր դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ բռնի ուժով։

Ընտրատեղամասերից մասսայական բողոքներ է ստանում մեր գրասենյակը՝ ինձ ընտրել ցանկացողների կողմից, որ տեղամասերում չեն տրամադրում 8-րդ քվեաթերթիկը։

Արդեն կանխատեսում եմ քայլերի հաջորդականությունը՝ առաջիկա ժամերին ինչ են անելու։

Իշխանություննե՛ր, համոզված եմ, որ ձեր ռեսուրսները չի բավականացնելու բոլոր գյումրեցիներին ձերբակալելու՝ մինչև 20։00-ն։

Սիրելի՛ թիմակիցներ, աջակիցներ, դուխներդ տեղը պահեք, ամեն ինչ լավ է լինելու, սիրելի՛ գյումրեցիներ, մեզ հալածում են, մենք ժպտում ենք»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր