211652_close_icon

Գյումրիում և Փարաքարում քվեարկությանը արդեն մասնակցել է 11194 ընտրող. ԿԸՀ

views-count757 դիտում article-date 12:41 30-03-2025
ԿԸՀ-ն տվյալներ է ներկայացրել ընտրությունների մասին:

Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը:

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը:

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը:


 

Նմանատիպ նյութեր