Ժամը 14։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 636,055 ընտրող կամ ընտրողների 24,53%-ը
Մինչև ժամը 14։00-ն ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,53 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:
«Ընտրելու իրավունք ունի 2,592,479 քաղաքացի, որոնցից ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 636,055 քաղաքացի կամ ընտրողների 24,53 տոկոսը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մարզերից մասնակցությանը, ապա Սիլվա Մարկոսյանը հայտնեց, որ ամենաշատը ընտրություններին մասնակցել են Կապանում: