211652_close_icon
views-count1435 դիտում article-date 21:28 28-03-2025

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:

Կորեայի նվիրատվությամբ ստացած շատպօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը:

Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնում. այն սպասարկում է Արագոտնի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բնակչությանը:

Նմանատիպ նյութեր