Շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարը՝ Շիրակի մարզում. Արթիկում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը. վիրավորներից մեկը բուժքույրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 19-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 08:20-ի սահմաններում Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Մ.-ի վարած Հանրապետական շտապօգնության Շիրակի մարզային կայանի հաշվեկշռում հաշվառված «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 37-ամյա Վահան Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հայկազ Մ.-ն, նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Քրիստինե Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ մնալով ավտոմեքենայի և բետոնե սյան արանքում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Արթիկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապա քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Քրիստինե Ս.-ն աշխատում է «Արթիկ» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։