Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» մանկատանը երեխայի դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկատուն են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ովքեր պարզել են, որ մահացածը նույն մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։