211652_close_icon
views-count1846 դիտում article-date 23:25 26-02-2025

Կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն ամփոփ ներկայացրել է խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

Ս․թ․ փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ (Հանրապետական, Օհայո)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։

Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Օհայոյի ակտիվ հայկական համանքին։

Նմանատիպ նյութեր