211652_close_icon
views-count787 դիտում article-date 20:38 26-02-2025

Թուրքիան ազատությունների անկման ցուցանիշով 7-րդն է աշխարհում. Freedom House

ԱՄՆ-ում գործող «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատություններն աշխարհում» ամենամյա զեկույցը, որտեղ Թուրքիան վերջին 10 տարում ազատությունների ամենաշատ անկում գրանցած երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ կորցնելով 22 միավոր։

Զեկույցի համաձայն՝ ամենամեծ անկումը գրանցել է Նիկարագուան, որին հաջորդում են Թունիսը, Սալվադորը, Տանզանիան, Նիգերը, Հոնկոնգը և Սերբիան։ Նույն ցուցանիշով Թուրքիայի կողքին է նաև Վենեսուելան։
Այսպիսով, Թուրքիան շարունակում է մնալ «ոչ ազատ» երկրների ցանկում, որտեղ այն ներառվել էր դեռևս 2018 թվականին։

Freedom House-ը նշում է, որ 2024 թվականին աշխարհում ազատությունների մակարդակը շարունակում է նվազել: Ընդհանուր առմամբ 60 երկրում արձանագրվել են քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր