211652_close_icon
views-count1075 դիտում article-date 21:14 24-02-2025

«Եթե 1991-ին արդեն Ալմաթայի հռչակագրով Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի կազմում, հարց դեսպանին՝ Ֆրանսիայի նախագահներ Օլանդը և Սարկոզին հինգ հայտարարություն ինչի՞ մասին էին անում»․ Էդուարդ Շարմազանով․ aravot.am

«Շառլ Միշելի և Մակրոնի ներկայությամբ է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,- Aravot.am-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս  մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով Ֆրանսիայի դեսպանի հայտարարությանը՝ նա ասաց․ «Քանի որ դեսպանի ղեկավարը եղել է այդ գործընթացի մասնակից-հովանավորներից մեկը՝ Շառլ Միշելի հետ մեկտեղ, հետևաբար դեսպանը փորձում է և′ Նիկոլ Փաշինյանի վրայից մաքրել Արցախի հանձնողի պիտակը, և′ փորձում է արդարացնել իր ղեկավարի միջնորդական գործունեությունը»։

Հիշեցնենք՝ Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ստախոս էր անվանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչվել է 2022-ին՝ Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, որին Փաշինյանից և Ալիևից բացի մասնակցում էին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: «Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը», – ասել է նա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր