Էդուարդ Շարմազանով. Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետևաբար անջատվելու համար պետք է նախ և առաջ միացած լիներ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Այսօր քաղաքագիտական շրջանակները քննարկում են «անջատում հանուն փրկության » հայեցակարգը։ Հարկ է իմանալ,որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետեւաբար անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ։ Արցախն իր անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել է ԽՍՀՄ-ից ու այդ թվում 1990-ի ապրիլին ընդունված ԽՍՀՄ օրենքների համաձայն։
Արցախը հռչակել է իր անկախությունը ՝օգտվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, որն ի դեպ ՄԱԿ-ի նպատակներից է։
Ուստի ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը»,- գրել է նա։