211652_close_icon

Ռուբիոն վերահաստատել է Թրամփի հանձնառությունը՝ դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը

views-count1681 դիտում article-date 17:56 23-02-2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ՝ վերահաստատելու նախագահ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։

Այս մասին հայտնում են ԱՄՆ պետդեպից։

Իսկ ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտնել էր, որ Թրամփը վստահ է՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվելու է։

 

Նմանատիպ նյութեր