Կարեւոր շրջադարձ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում. մեկնաբանում է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը. Aravot.am
«ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը բավականին երկարատեւ ընթացակարգով տեղի չէր ունենում, եւ երկուշաբթի օրը նրանք վերջապես հանդիպեցին: Ավելի քան 4,5-5 ժամ տեւած քննարկման արդյունքները երկկողմ գնահատվեցին որպես դրական՝ հետագա քայլերը շարունակելու համար: Արդեն առաջին արձագանքը հնչեց ԱՄՆ նախագահից, կանխատեսվում է, որ շուտով կարող է հանդիպում լինել իր եւ Պուտինի միջեւ:
Սա աշխարհաքաղաքական իմաստով կարեւոր իրադարձություն է, այնքանով, որքանով հանրության համար պետք է ցավալի լինի Ուկրաինայում տեղի ունեցող եղբայրասպան պատերազմը: Տարբեր տեղեկություններով, Ուկրաինան մեկ միլիոն զինվորականներ եւ քաղաքացիական բնակչություն է կորցրել: Այդ հանդիպումը մեսիջ էր, որ խաղաղություն կարող է հաստատվել»,- «Հայելի» ակումբում նշեց Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: «Մի կարեւոր միտք կա, թե ինչ ձեւով եւ ինչ ժամանակաշրջանում կարող է իրականացվել խաղաղությունը եւ ինչ պահանջներ կդրվեն: Առաջին պահանջն այն է, որ Զելենսկին, որ քանդեց ուկրաինական պետությունը, այլեւս լեգիտիմ չէ, ուստի պահանջ է դրվում Ուկրաինայում իրականացնել նոր ընտրություններ, որի արդյունքում նախագահ ընտրված անձը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ: Կարեւոր ընթացակարգ եղավ նաեւ ԱՄՆ-Եվրոպա փոխհարաբերություններում, որն ուղղակիորեն կապված է այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ: Նույն Մյունխենյան հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահը բավականին լուրջ հայտարարություններ արեց, խոսքը վերաբերում էր մասնավորապես Եվրոպայի անվտանգության նոր համակարգ ստեղծելուն եւ եվրոպական արժեքներից եվրոպացիների հեռանալուն: Նշվեց, որ ոչ միայն եվրոպական արժեքներից են հեռանում, այլեւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունից, ընտանեկան արժեքներից;
Հիշենք, որ Թրամփը իր նախագահության առաջին իսկ օրը հայտարարեց , որ ԱՄՆ-ը ճանաչում է երկու սեռ՝ արական եւ իգական»,-հավելեց բանախոսը:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում: