211652_close_icon
views-count1294 դիտում article-date 20:03 17-02-2025

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենների հետ:

Քննարկման օրակարգում են եղել մարզային բժշկական կենտրոնների 2023- 2024 թվականների ծախսային արդյունավետությունը, օֆերտայի ներդրման պայմանները, թվայնացման ընթացիկ աշխատանքները:

«Մարզերում մատուցվող բուժծառայությունների առումով պետք է հստակ տեսանելի լինի բուժհաստատության զարգացման ամբողջ պոտենցիալը: Ներդրվող առողջության ապահովագրությանն ընդառաջ` նախապատրաստական այս փուլում, մարզային կենտրոնները պետք է համակողմանիորեն պատրաստ լինեն:

Ապահովագրական ռեֆորմը զարգացման նոր հնարավորություն է ստեղծելու ծառայությունների տեսակների ընդլայնման և սպասարկման ծավալների մեծացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հանդիպմանն անդրադարձել է բարեփոխմանն ընդառաջ իրականացվող աշխատանքներին` բոլոր մարզերում իրականացվող կապիտալ շինարարությանը, վերազինմանը, թվայնացման ընդլայնմանը, որակի վերահսկման և ներքին կառավարման ներդրմանը:

Անահիտ Ավանեսյանը խրախուսել է օգտվել պետական աջակցման լիզինգային ծրագրից` լրացուցիչ բուժծառայություններ ներդնելու հնարավորությունից:

Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:
Հավաքագրված խնդիրներին տեղում լուծումներ տալու նպատակով առաջիկայում նախատեսվում է նախարարի մարզային այցեր

Նմանատիպ նյութեր