211652_close_icon
views-count1195 դիտում article-date 15:47 15-02-2025

Երևանում կայնաալիք հոկեյի IV դիվիզիոնի ԱԱ-2025-ի պաշտոնական խորհրդանիշը հայկական գամփռն է

Գամփռը Հայաստանում 2025 թվականին կայանալիք  տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական խորհրդանիշն է: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հոկեյի ֆեդերացիայից՝ ընդգծելով, որ փորձագիտական ​​ժյուրին լավագույնը ճանաչեց հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։

«Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է բոլոր եղանակային պայմաններում:

Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշն: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- ներկայացնելով իր աշխատանքը՝ նշել է Էլլա Ամատունին:

Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը կկայանա ապրիլի 13-ից 19-ը՝ Երևանում:

Նմանատիպ նյութեր