211652_close_icon
views-count994 դիտում article-date 12:19 15-02-2025

Մարեսկան մեկնաբանել է Չելսիի՝ 3։0 հաշվով պարտությունը Բրայթոնից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Բրայթոնը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ՝ 3:0:

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է իր թիմի ջախջախիչ պարտությունը Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» դեմ խաղում։

«Այս արդյունքը հիասթափեցնող է։ Իհարկե, մենք շատ ենք ցավում երկրպագուների համար։ Այս իրավիճակում մենք պետք է շատ ավելի լավ գործենք։

Շատ բաներ կան, որ մենք պետք է ավելի լավ անենք: Մեզ դեռ շատ հանդիպումեր են սպասվում ու դեռ լավ դիրքում ենք։ Այժմ մենք մի կետում ենք, երբ զգում ենք, որ կարող ենք հեշտությամբ զիջել և գոլ չխփել: Նրանք գոլից առաջ շատ հնարավորություններ չունեին։

Ցավում եմ երկրպագուների համար։ Սա այն հանդիպումը չէր, որը մենք պետք է ցույց տայինք, հատկապես մրցաշրջանի այս պահին»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Նմանատիպ նյութեր