3854 դիտում
17:24 23-12-2019
Թովմաս Գրիգորյանը մեկնաբանել է ՀՖՖ նախագահի ընտրություններում իր պարտությունը
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը, որը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները պարտվեց Արմեն Մելիքբեկյանին, լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեց արդյունքները, հայտնում է [url=https://armsport.am/2019/12/23/tovmas-2/]Armsport.am[/url]-ը:
[b]-Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՖՖ նախագահի ընտրությունների [url=https://shamshyan.com/hy/article/2019/12/23/1143623/]արդյունքները[/url]։
[/b]
-Այս պահին շատ էմոցիոնալ եմ, չեմ ցանկանա գնահատական տալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Արդյունքների մասին կցանկանամ խոսել սառը գլխով՝ ավելի ուշ։
Ինչո՞ւ չընտրվեցի․ ինձնից լավ գիտեք։ Սա աննախադեպ էր հայկական ֆուտբոլի համար, քանի որ մրցապայքար էր երկու թեկնածուի միջև, բայց այդ մրցապայքարն անհավասար էր։ Ինչո՞ւ էր անհավասար․ օրինակ, հենց այս շենքից օգտվում էր իմ մրցակիցը, չէի ասի, թե ամբողջովին քաղաքական աջակցություն էր, բայց կար նաև քաղաքական աջակցություն։ Դահլիճում ով կար քաղաքական ներկայացուցիչ, աջակցում էր Մելիքբեկյանին։
[b]-Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը համաձա՞յն եք։
[/b]
-Բազմիցս անդրադարձել եմ այս թեմային։ Եթե լինի կոնցեպտ, եթե ակումբները դրանից կարողանան իրենց եկամուտները ավելացնել, ինչո՞ւ ոչ, կգնամ և կաջակցեմ այդ գաղափարին։
[b]-Շնորհավորե՞լ եք Արմեն Մելիքբեկյանին։
[/b]
-Այո, քանի որ պայմանավորվածություն ունեինք։
[b]-9 ՀԿ-ների մասին ի՞նչ կարող եք ասել, որոնց անդամությունը ՀՖՖ-ին կասեցվեց։
[/b]
-Երկու ՀԿ-ների ՝ Արնարի և Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամի կասեցումը խայտառակություն էր։ Արդյոք դրանք ի՞մ ձայներն էին․ 9-ից 7-ը իմ ձայներն էր։ Մյուս ՀԿ-ների դեպքում չեմ կարող ասել, բայց այդ երկու ՀԿ-ների կասեցումը ապօրինի էր։
Նմանատիպ նյութեր
2989 դիտում
09:52 24-12-2019
Թովմաս Գրիգորյանը ձայնագրություննե՞ր ունի. ՀՖՖ նախագահի ընտրության հետքերով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2560 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2926 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2908 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն