Մեր նպատակները չեն փոխվել․ Մխիթարյանը մեկնաբանել է իր թիմի պարտությունը
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտությունը, հայտնում է Football Italia-ն:
«Առաջին կեսում մի շարք գոլային պահեր չիրացրեցինք։ Ընդմիջումից հետո լավագույն խաղը ցույց չտվեցինք` չնայած մեծ էներգիա ծախսեցինք։ Սա ֆուտբոլ է, կարող է նաև այսպես լինել։
Ես միշտ վստահելու եմ խաղընկերներիս և մեր ցուցադրած խաղին։ Ցավոք, չկարողացանք գոլ խփել։ Մենք միշտ պայքարում ենք տիտղոսների համար, և մեր նպատակները չեն փոխվել։ Եթե պարտվել ենք մեկ հանդիպում, չի նշանակում, որ «Ինտերը» դադարել է ֆավորիտ լինել»,- ասել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմում մասնակցել է Derby d’Italia-ին և փոխարինվել է 80-րդ րոպեին։
«Ինտերը» պարտությունից հետո 54 միավորով մնացել է երկրորդ տեղում: