211652_close_icon

ԱՀ ԱԺ նախագահը, Արցախյան շարժման ակտիվիստները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունը

views-count1480 դիտում article-date 19:36 13-02-2025
Այսօր՝ փետրվարի 13-ին, ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ։

Ներկաները կիսվել են շարժման հետ կապված հիշողություններով, հնչեցրել գնահատականներ ներկա իրավիճակի մասին, հանդես եկել առաջարկություններով ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։
Հանդիպմանը խորը վրդովմունքով քննարկվել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտություններն արցախահայության հանդեպ։
 
Ներկաները դատապարտել են նման պահվածքը, ինչն անընդունելի է հատկապես համազգային գաղափարախոսության տեսանկյունից։
 
Բանախոսների համոզմամբ' ամբողջ հայության գերագույն նպատակներից պետք է լինի Արցախի հայկականության վերականգնման հարցը։
 
Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր