5375 դիտում
17:42 30-04-2020
Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակման վերաբերյալ նյութերը փոխանցվել են ՀՔԾ, այսինքն՝ գլխավոր դատախազն Ա.Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր. Տիգրան Աթանեսյան
[url=https://www.tert.am/am/news/2020/04/30/Atanesyan/3277235?fbclid=IwAR0d8qdyU2kzhBW2xP6nWyhPQYqgNnYVV0iQaJvFjNpNz42wgk8e4EhyMrc]Tert.am[/url]-ը գրում է. Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց լրագրողներին, որ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի նկատմամբ ԱԺ փոխնանխագահ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց լրագրողներին, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ Ալեն Սիմոնյանի կողմից հարձակում գործելու վերաբերյալ նյութերը հետագա նախապատրաստման համար փոխանցվել են Հատուկ քննչական ծառայությանը:
Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 6-րդ մասի համաձայն նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149, 150, 1541 , 1542, 154.9, 314.2, 314.3, 310.1 հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները:
Այսինքն, այս պահից պետք է հասկանանք, որ գլխավոր դատախազը Ա. Սիմոնյանի արարքում տեսնում է հանցակազմի առերևույթ տարրեր, հակառակ դեպքում նյութերը ՀՔԾ-ին փոխանցելը առնվազն տարօրինակ է: Այս գործով ՀՔԾ-ն շանս ունի առնվազն մասամբ ազատվելու իշխանության մահակ լինելու ձևավորված պիտակից և իրականացնելու օբյեկտիվ քննություն, քանի որ արդեն իսկ բավականաչափ փաստական տվյալներ ունեն դեպքի մասին»,- գրել է նա:
Նմանատիպ նյութեր
1144 դիտում
18:48 27-05-2020
Կարող ենք պնդել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի արարքում որևէ կարգապահական խախտում չկա. Աթանեսյան
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»