Քեթիում ուշ ժամի այրել են գյուղի բնակչի ավտոմեքենան ու անասնակերը. aravot.am
Aravot.am-ը գրում է. «Փետրվարի 7-ին, ժամը 23․15-ի սահմաններում Շիրակի մարզի Քեթի համայնքի բնակիչներից մեկը զանգահարել է «911» ծառայություն՝ տեղեկացնելով, որ անասնակեր ու ավտոմեքենա է այրվում։ Փրկարարական ծառայության Գյումրի 2 ՀՓՋ խմբից բացի խմբից բացի դեպքի վայր է մեկնել նաև ոստիկանության օպերատիվ խումբը, որին բնակիչ Ա․ Մ․-ն տեղեկացրել է, որ անհայտ անձը կտրող-ծակող գործիքով վնասել է իրեն պատկանող «Զիլ» մակնիշի մեքենայի առջևի երկու անվադողերը, այնուհետ հրկիզել է մեքենայի բենզատարը, ինչպես նաև իրեն պատկանող մոտ 10 հատ խոտի հակերներ։
Քաղաքացու հաշվարկներով՝ իրեն պատճառվել է շուրջ 800․000 դրամի վնաս»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Քաղաքացու հաշվարկներով՝ իրեն պատճառվել է շուրջ 800․000 դրամի վնաս»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում