211652_close_icon
views-count6724 դիտում article-date 21:15 03-06-2023

Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. Գավառում կրակը ոչնչացրել է բնակչի 500 հակ անասնակերը. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկի բակում անասկաներ է կուտակված, որն այրվում է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:

Տեղում նույն դասակի պարեկներ Արայիկ Գալստյանն ու Արթուր Հակոբյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները աշխատեն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 30 տան բակում՝ Արման Տուդոյանին պատկանող մոտ 500 հակ կուտակված անասնակերում:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր