Արթուր Բաղդասարյանը ուշ ժամի հանդիպել և ճեմել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի պատվին տրված ճաշին, այլև ուշ ժամի հանդիպել և ճեմել է նրա հետ «Մարիոթի» մերձակայքում: Բաղդասարյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մեկնելու է Փարիզ, ուր նոր մեդալ է ստանալու՝ Հայաստանում միջպետական մի շարք կառույցների՝ Ֆրանսիական համալսարանի, Բարձրագույն ինժեներական ինստիտուտի, Ֆրանսիական լիցեյի և վարժարանի հիմնադրման համար»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։