211652_close_icon
views-count15860 դիտում article-date 18:17 11-09-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Զառ գյուղում կրակի է մատնվել բնակչի 450 հակ անասնակերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղի տներից մեկի բակում կուտակված անասնակեր է այրվում։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի թիվ 45-րդ և լրացուցիչ՝ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և կուտակված անասնակերի տերը՝ Մանուկ Թ.-ն՝ իր հարազատներով։
 
Հրշեջներին օգնության են հասել նաև Զառ համայնքին պատկանող տրակտորն ու բեռնատարը։
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
 
Պարզվել է, որ այրվել է մոտ 450 հակ անասնակեր։
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր