Արագածոտնի մարզում «Opel»-ով վթարի է ենթարկվել գյուղերից մեկի դպրոցի զինղեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Աշոտ Ղազարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թաթուլ գյուղից դեպի Կանչ գյուղ տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհամերձ քարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 49-ամյա Մարիամ Մ-ն և 42-ամյա Ազնիվ Ն.-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյան գլխավորությամբ:
Տեղում աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ղազարյանն աշխատում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես զինղեկ:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։