211652_close_icon
views-count40395 դիտում article-date 16:55 02-03-2022

Արտակարգ դեպք ՝ Վայոց Ձորի մարզում. դպրոցի զինղեկը Dodge-ով բախվել է ժայռաբեկորին և կողաշրջվել, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Կարեն Գասպարյանը իր վարած Dodge Challenger մակնիշի ավտոմեքենայով Երևան -Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 111.7 կմ հատվածում դուրս է եկել դեպի ձախ, բախվել ժայռին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մինչ հրշեջ փրկարարների ժամանումը, քաղաքացիները ավտոմեքենան դարձի են բերել և վարորդին ու 2 ուղևորներին դուրս բերել ավտոմեքենայից։ 

Հրդեհը մեկուսացվել է, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությոնըւ փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գասպարյանն աշխատում է Երևանի թիվ 178 դպրոցում՝ որպես զինղեկ։ 

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր