211652_close_icon
views-count1429 դիտում article-date 20:02 10-02-2025

Ալեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջեւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ ազգային եւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Միացյալ Թագավորության խորհրդարանի Միացյալ Թագավորություն-Հայաստանի բարեկամական խմբի նախկին ղեկավար Թիմ ԼՈՈՒԹԸՆԻՆ պարգեւատրել Ազգային ժողովի պատվո մեդալով:

Նմանատիպ նյութեր