Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին. Bloomberg
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին: Ինչպես հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/958732.html]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական իր աղբյուրի վրա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հնարավորինս արագ դուրս բերի զորքերը Սիրիայից: Ապրիլին նա ասել էր, թե Վաշինգտոնը գործնականում ավարտել է պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ուստի ամերիկյան կողմը պետք է որոշում կայացնի Սիրիայի տարածքից հեռանալու մասին: