211652_close_icon
views-count33854 դիտում article-date 21:54 09-02-2025

Երասխում ազատամարտիկի տանը տեղի ունեցած պայթյուն-փլուզումից հետո ընտանիքն անակնկալ զանգ է ստացել Հայաստանում հայտնի և մեծ հարգանք վայելող ընկերություններից մեկից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը փետրվարի 6-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի ունեցած պայթյուն, փլուզման մասին, որի ժամանակ տներից մեկում գազաբալոնից առաջացած գազի արտահոսքի հետևանքով պայթյուն, փլուզում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։ Տանը, որը կրել էր լուրջ վնասներ, կոտրվել էին պատուհաններն ու դռները, վնասվել էր գույքը, զոհված ազատամարտիկի ընտանիքի է պատկանում։

 Հրապարակումից կարճ ժամանակ անց ընտանիքի անդամները զանգահարել էին SHAMSHYAN.com և իրենց երախտիքի ու շնորհակալանքի խոսքն էին ուղղում անհայտ բարեգործի, ով, տեղեկանալով ընտանիքին պատճառված վնասի մասին, պատրաստակամություն էր հայտնել օգնության ձեռք մեկնել ընտանիքին՝ տրամադրելով Եվրոպական արտադրության ժամանակակից բարձր որակի դռներ ու պատուհաններ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 9-ին, անհայտ բարեգործը Երասխ էր հասցրել արդեն խոստացված լուսամուտներն ու դռները ու կարճ ժամանակում իր համագյուղացիների օգնությամբ ընտանիքի անդամները տեղադրեցին այն։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ընտանիքին օգնության ձեռք մեկնող ընկերությունը Հայաստանում հայտնի, սպառողների շրջանում մեծ հեղինակություն և հարգանք վայելող ջահերի, լեդ լամպերի, լուսային սարքերի վաճառքով զբաղվող «ԼՈւՅՍ ԽԱՆՈւԹՆԵՐԻ ՑԱՆՑ» ընկերությունն է ու ոչ միայն ազատամարտիկի ընտանիքի անդամները, այլև  ողջ գյուղը իրենց շնորհակալությունն էին ուղղում «ԼՈւՅՍ ԽԱՆՈւԹՆԵՐԻ ՑԱՆՑ» ընկերությանը՝ ասելով․ «Պայթյուն-փլուզումից 4 ժամ անց հեռախոսազանգ ստացանք ու ճիշտն ասած զարմացանք, որ դեռ քննիչը նույնիսկ քննչական գործողությունները չվերջացրած մեզ նման օգնություն առաջարկեցին ու այն չուշացավ։ Երկու-երեք օր հետո արդեն դռների, լուսամուտների խնդիրը լուծված է։ Լավ է, որ մեր օրերում կան նմանատիպ ընկերություններ, ովքեր պատրաստ են նեղության մեջ հայտնված իրենց հայրենակիցներին օգնելու և սատար կանգնելու»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 6-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել էր Երասխ բնակավայր, որտեղ Գործարանային փողոցի թիվ 3-րդ տանը տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով կային տուծաներ: 
 
Մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը, 3 վիրավորներին, որոնցից երկուսը տղամարդ էր, մեկը՝ աղջիկ, առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել քաղաքացիները և ըստ նախնական տեղեկությունների՝ նրանցից երկուսին քաղաքացիները իրենց ավտոմեքենաներով հիվանդանոց էին տեղափոխել, սակայն ճանապարհին հանդիպած շտապօգնության բժիշկները վիրավորներին տեղափոխել էին շտապօգնության ավտոմեքենաները և տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հարկանի շենքի առաջին հարկում գազաբալոնի պայթյունի հետևանքով փլուզում էր առաջացել: 
 
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը:
 
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Էդգար Մանուկյանն ու Գեղամ Բաբաջանյանը:
 
Դեպքի մասին ոստիկանության Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝  վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ տեսուչ Սերոբ Եղիազարյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին բնակարանի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում էր տեղի ունեցել պայթյուն-փլուզումը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր