Կյանքից անժամանակ հեռացել է իրավապահ համակարգում մեծ հարգանք վայելող, սիրո գնահատանքի միշտ արժանացած՝ ոստիկանության գնդապետ Վոլոդյա Բորյանը
Խորը ցավով տեղեկացանք, որ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, կյանքից անժամանակ հեռացել է ոստիկանության գնդապետ Վոլոդյա Բորյանը, ով երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում և միշտ բարձր են գնահատվել նրա մարդկային հատկանիշները։ Իզուր չէ, որ իրավապահ համակարգում նրան համարում էին իր գործին գիտակ։
Վ. Բորյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Դավիթ Բեկ պողոտա 83 հասցեում գտնվող «Ռոտոնդա» սգո սրահում, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին՝ նույն սգո սրահից։
SHAMSHYAN.com-ը ցավակցում է սիրված ու հարգված մարդու ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ։