211652_close_icon
views-count1012 դիտում article-date 23:55 08-02-2025

Կարող ենք զարգանալ, հասնել բարձունքի գագաթին․ Փեզեշքիանը պնդում է՝ պատժամիջոցները Իրանի համար խոչընդոտ չեն

Իրանը կարող է ավելի ու ավելի զարգանալ՝ չնայած իր դեմ կիրառվող սահմանափակող միջոցներին, պատժամիջոցներին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք կարող ենք հասնել բարձունքի գագաթին, լինել մեր տարածաշրջանի ամենաուժեղ երկիրը՝ բոլոր ոլորտներում»,- նրա խոսքերն է մեջբերել Tasnim գործակալությունը։

Քերման քաղաքի պողպատաձուլարան  կատարած այցելության ժամանակ Փեզեշքիանը, խոսելով արտաքին պատժամիջոցների հետևանքների մասին, վստահեցրել է. «Մենք կարող ենք հաղթահարել դժվարությունները, լավ արդյունքների հասնել, եթե ունենանք երկարաժամկետ պլանավորում։ Մենք չպետք է հույս դնենք այլ երկրներից օգնության վրա»։

Նշնք, որ օրեր առաջ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին թերահավատորեն էր մոտեցել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու գաղափարին։ Հիշեցնենք՝ փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր  Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում բանեցնելու իր քաղաքականության մասին, որը,  մասնավորապես, ենթադրում է Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացում։

Նմանատիպ նյութեր