Իրանի C-300 ԶՀՀ-ները խոչընդոտ չեն ԱՄՆ-ի համար. Օբամա
Իրանը չի կարող պաշտպանել իր միջուկային օբյեկտները ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրներով, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում է 17 մլրդ դոլար, և եթե իրանցիները, այնուամենայնիվ, ձեռք բերեն C-300 համալիրները, դա ոչնչով չի կարող պաշտպանել իրենց:
Օբաման նաև նախազգուշացրել է Իրանին, որ թույլ չի տա պրոքսի-օատերազմ վարել Եմենում և զենք մատռակարարել հուսնի ապստամբներին, որտեղ երեկվանից միջազգային կոալիցիոն ուժերը դադարեցրել են ռմբակոծումները:
«Մեզ անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ հավաքել հակամարտող կողմերին, որպեսզի քաղաքական լուծում տրվի հակամարտությանը: մենք նշել ենք, որ իրանցիները կարող են դառնալ բանակցությունների մի մասը, այլ ոչ դրանց խնդիրը»,-ասել է Օբաման: