211652_close_icon
views-count1759 դիտում article-date 13:34 08-02-2025

ՖԻՖԱ-ն կասեցրել է Կոնգոյի և Պակիստանի ֆեդերացիաների գործունեությունը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշել է անհապաղ կասեցնել Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի (FECOFOOT) և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PFF) գործունեությունը, հայտնում է կազմակերպության կայքը։

Հայտարարության համաձայն, Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը դադարեցվել է երրորդ կողմերի միջամտության պատճառով։ Որոշումն ընդունվել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի հետ համատեղ։ Սանկցիաները կհանվեն, երբ ասոցիացիան վերականգնի վերահսկողությունը իր կենտրոնակայանի, տեխնիկական կենտրոնի և այլ օբյեկտների նկատմամբ։

Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ կազմակերպությունը հրաժարվել է ընդունել վերանայված սահմանադրությունը, որը պետք է ապահովեր արդար ընտրություններ։ Սանկցիաները կհանվեն այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ի և Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի առաջարկած տարբերակը կստանա կազմակերպության կոնգրեսի հավանությունը։

Նմանատիպ նյութեր