ՖԻՖԱ-ն կասեցրել է երեք ֆեդերացիաների անդամակցությունը. Ռուսաստանը չի հեռացվել
Այսօր՝ մարտի 31-ին, Քաթարում մեկնարկել է ՖԻՖԱ-ի 72-րդ կոնգրեսը, որի ընթացքում որոշում է կայացվել չեղարկել 3 երկրի՝ Պակիստանի, Զիմբաբվեի և Քենիայի ֆեդերացիաների անդամությունը ՖԻՖԱ-ին:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կքննարկվի նաև Ռուսաստանի անդամությունը կասեցնելու հարցը, սակայն այն չի բարձրացվել, հայտնում է Armsport.am-ը:
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն արդեն իսկ ռուսական ակումբներին և հավաքականներին զրկել են միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:
Հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ի անդամակցությունը կասեցվելու դեպքում Ռուսաստանի ֆուտբոլային միությունը կարող է ընդգրկվել Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում: