211652_close_icon
views-count613 դիտում article-date 16:23 06-02-2025

Իրանը կողմ է Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանակացած ճանապարհ, որը կներառի միջանցք, դրան դեմ ենք. Իրանի դեսպան

Նախկինում Ադրբենջանն Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցության ուղի ունեցել է, 2020 թվականի  պատերազմից հետո ադրբեջանցիներն ավելի մոտեցան և՛ Հայաստանի, և՛ Իրանի սահմանին: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Ըստ դեսպանի, նախկին երթուղին ավելի երկար էր:  «Ներկայացվեց հետևյալ գաղափարը, որ այդ երթուղու մեծ մասն անցնի իրենց տարածքով, մնացած մասը՝ Հայաստանի և Իրանի սահմանի մոտ տարածքով կարողանան երթուղին ունենան: Մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք նոր կետով կարողանան շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան: Երբ ավարտեն այդ ճանապարհաշինարարական աշխատանքները, ադրբեջանական բեռնատար ավտոմեքենաները կարող են այդ նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը կազմում է 50 կմ»,- ասաց նա:

Սոբհանիի խոսքով՝ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության ներքո և մաքսային կանոնակարգերն իրականացվելու են Իրանի օրենսդրությամբ, դա տրանսպորտային երթուղի է:

«Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքների ազգային իշխանության ներքո: Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր